00:00:00

Ինդոնեզիայում հստակեցրել են ինքնաթիռի կործանման վայրը

18:19, 09 հունվար 2021 Պատահարներ

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սումադին հաստատել է տեղեկությունը՝ Պուլաու Լակի կղզու մոտակայքում ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Detik պորտալը: «Այո, Լակի կղզուց ոչ հեռու», - ասել է նա ՝ պատասխանելով հարցին՝ հաստատվե՞լ է, որ SJY182 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ըստ Airlive մասնագիտացված պորտալի՝ ինքնաթիռում եղել է 62 մարդ: Նրանց թվում կա 46 մեծահասակ, 7 երեխա և 3 նորածին, ինչպես նաև 2 օդաչու և 4 բորտուղեկցորդուհի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր