00:00:00

Ավտովթար Երևանում․ հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են Lexus-ն ու Range Rover-ը․ վերջինս էլ բախվել է ծառերին ու հայտնվել ձորում՝ քարերի վրա

12:06, 09 հունվար 2021 Պատահարներ

Այսօր, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են Range Rover և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, այնուհետև հայտնվել ձորակում՝ քարերի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ չեն տուժել։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ՝ Սասուն Աղաբաբյանն ու Արման Վարդերեսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր