00:00:00

Արտաշատ քաղաքում երկհարկանի տուն է այրվել. տան բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց

10:10, 07 հունվար 2021 Պատահարներ

 Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում այրվում է տուն: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել` 22:55-ին: Այրվել է երկհարկանի տան պատշգամբի մոտ 2 քմ հատվածում կուտակած աղբը, ննջասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ), փայտե երկու դուռ եւ երկու պատուհան: Հրդեհի հետեւանքով աջ դաստակի այրվածքներ է ստացել տան բնակիչը, ով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր