00:00:00

Քարաբերդ գյուղում նախօրեին բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Այն ընդգրկում է 3500 քմ տարածք

12:25, 06 հունվար 2021 Պատահարներ

Քարաբերդ գյուղում նախօրեին բռնկված հրդեհը դեռ չի մարվել: Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 07։30-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 14։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին։ Հրդեհն ընդգրկում է մոտ 3500 քմ խոտածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր