00:00:00

Ողբերգական վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

10:10, 05 հունվար 2021 Պատահարներ

Այսօր, հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և LADA Priora մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և մի քանիսին իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր