00:00:00

Ճապոնիայի կառավարությունը կդիտարկի արտակարգ դրություն սահմանելու հարցը երկրի ամենաբնակեցված շրջանում

13:25, 04 հունվար 2021 Աշխարհ

Երկուշաբթի Ճապոնիայի վարչապետ Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է արտակարգ դրություն սահմանելու հարցը երկրի ամենաբնակեցված շրջանում՝ Մեծ Տոկիոյում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման եւ առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը: Դեկտեմբերի 31-ին Ճապոնիայում գրանցվել է 4520 նոր դեպք, ինչը դրդել է Տոկիոյին եւ երեք հարեւան նահանգներին դիմել երկրի կառավարությանը՝ խնդրելով սահմանել արտակարգ դրություն: Ներկայում այդ շրջանում են գրանցվել ամբողջ երկրում վարակի բոլոր նոր դեպքերի շուրջ կեսը: Ընդ որում՝ երկրի վարչապետը չի ասել, թե երբ կառավարությունը կընդունի որոշումը կամ ինչպիսի սահմանափակումներ կորոշվեն: Անցած գարնանը հայտարարված արտակարգ դրությունը տեւել է ավելի քան մեկ ամիս, երբ փակվել էին դպրոցներն ու ձեռնարկությունները: Սուգան, սակայն, կրկնել է, որ դեպքերի մեծամասնությունն անհայտ ծագման է, ըստ ամենայնի, կապված է ռեստորանների հետ, եւ որ Տոկիոյի շրջանում ռեստորանները 20:00-ից փակելու մասին կառավարության խնդրանքը պետք է արդյունավետ լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր