00:00:00

ԼՂ-ում վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

11:25, 04 հունվար 2021

Ռուսական խաղաղապահ ուժերը ԼՂ-ում աշխատանքի մեկնարկից ի վեր ականազերծել են ավելի քան 414 հա տեղանք և վնասազերծել մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ականազերծվել է մոտ 160 կմ ճանապարհ, 617 շենք-շինություն, որից 22-ը՝ սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր