00:00:00

Ավտովթար՝ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ

10:24, 04 հունվար 2021 Պատահարներ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի եզրաքարին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա Նարեկ Գ․-ին (ծնված 1995 թ․) և Գոռ Պ․-ին (ծնված 1991 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Նարեկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գոռ Պ․-ինը՝ միջին ծանրության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր