00:00:00

Իրանում մահապատժի են ենթարկել պայթեցնող ահաբեկիչներին. լրատվամիջոց

23:39, 03 հունվար 2021 Աշխարհ

Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգում այսօր առավոտյան մահապատժի են ենթարկվել 2 պայթեցնող ահաբեկիչներ եւ մեկ զինված հանցագործ, հայտնում է Mehr-ը: Ըստ գործի նյութերի՝ հանցագործներից Հասան Դեհվարին վերջին երեք տարիներին ծրագրել է քաղաքացիների առեւանգումներ, ինչպես նաեւ Սերավան քաղաքում իրականացրել է պայթեցումների շարք, որոնց հետեւանքով զոհվել են իրավապահ մարմինների եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ: Երկրորդ մահապարտը՝ Էլյաս Քալանդարզեհին, մեղադրվում էր Սերավանում բնակելի շենքերի, ինչպես նաեւ քաղաքային վարչակազմի շենքի մոտ պայթեցման, ոստիկանական մեքենայի պայթեցման մեջ, որի հետեւանքով զոհվել էր 2 մարդ: Երրորդ մահապարտ Օմիդ Մահմուդզեհիին առաջադրվել էին զինված առեւանգման, ոսկերչական խանութների կողոպուտի եւ կանխամտածված սպանությունների մեղադրանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր