00:00:00

Միչիգան նահանգում թեթեւշարժիչային օդանավն ընկել է բնակելի տան վրա. կան զոհվածներ

14:10, 03 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ Միչիգան նահանգում Օքլենդի շրջանում երեք մարդ է զոհվել թեթեւշարժիչային օդանավի վթարի հետեւանքով, որն ընկել էր բնակելի տան վրա, հայտնում է Click on Detroit-ը: Օքլենդի շերիֆ Մայք Բուշարը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ զոհվել են օդանավի օդաչուն եւ ուղեւորները: Օդանավի կործանման պահին տանը եղել է 5 մարդ: Նրանց հաջողվել է փրկվել, քանի որ եղել են տան այն հատվածում, որը բախման հետեւանքով անվնաս է մնացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր