00:00:00

Իջևան-Երևան ավտոճանապարհի մեքենան մոտ 30 մ սահել է դեպի ձորը. 27-ամյա վարորդը մահացել է

10:37, 03 հունվար 2021 Պատահարներ

Հունվարի 2-ին, ժամը 23:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին  «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Եղիշե Մ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի ձորը և մխրճվել ծառերի մեջ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր