00:00:00

Խչոն, երբ վերջին անգամ զանգեց, ասաց՝ մա ջան, քեզի ձիգ կպահես, մենք լավ ենք, երեք օր չեմ զանգի. այդպես էլ չզանգեց. նահատակված Խաչատուր Խաչատրյանի մայրը՝ որդու մասին (լուսանկարներ)

22:16, 02 հունվար 2021

Խչոն կանգնել է մինչև վերջ, մինչև վերջ պայքարել է իր դիրքերի համար, մինչև վերջ ասել է՝ մենք դիրքերը չենք տալու, սակայն 18-ամյա Գյումրեցի Խաչատուր Խաչատրյանն ընկել է թշնամու տանկի հարվածից: Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում  նահատակված Խաչատուրի մայր Կարինե Աղաջանյանը Tert.am-ին պատեց, որ որդին ծառայում էր Մարտունիում, 19-ամյակը լրացավ դեկտեմբերի 16-ին, սակայն նրա բացակայությամբ: «Խչոս շատ ընկերասեր, բարի, բոլորին օգնող էր: Խչոն տխուր չէր լինում, տխուր մարդկանց չէր էլ սիրում: Իր ուրախությունն իր կատակներով էր արտահայտում, ընկերները կարող են դա փաստել, որովհետև ընկերների հետ ավելի ազատ էր»,-պատմեց մայրը:
Խաչատուրը տան միակ որդին չէր, երկու եղբար ուներ, որոնց հետ էլ կապում էր իր հետագա անելիքները:   «Տղայիս նպատակը լավ մարդ դառնալն էր, ուզում էր բիզնեսմեն դառնալ, նպատակը դա էր: Ասում էր՝ մա ջան, բանակից գամ, բիզնես կդնեմ, կաշխատենք ախպերներով»:
Հերոսն ընկերուհի ուներ, ընկերուհու հետ կապված նպատակները ևս պլանավորել էր, որ պետք է դասավորվեին բանակից հետո: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր