00:00:00

Երևանում ՍՊԸ-ի տնօրենը Opel-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

20:36, 02 հունվար 2021 Իրավական

Այսօր՝ հունվարի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 04:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Գասպարյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Հր. Ներսիսյան փողոցի 5-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 18-ամյա Թաթուլ Բաղդասարյանին և 20-ամյա Հրաչ Աբրահամյանին:
Վրաերթից հետո բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Բաղդասարյանի կողմից կայանված ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություներով, Opel-ի վարորդ Ա. Գասպարյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր