00:00:00

Կորոնավիրուսի դեմ պատվաստված ՌԴ քաղաքացիներին համապատասխան վկայականներ կտրամադրվեն

18:47, 02 հունվար 2021

Կորոնավիրուսային համաճարակի դեմ պատվաստվող քաղաքացիները կարող են համապատասխան վկայական ստանալ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հինգշաբթի օրը Ռուսատանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն`Տվեր կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ նրանք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, կարող են պատվաստման վկայական ստանալ հանրային ծառայությունների պորտալի իրենց անձնական հաշվում: «Հունվարի 1-ից դեղորայքի պիտակավորման և կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված հիվանդների կառավարման նոր գործառույթ է գործարկվել: Պատվաստված անձը պետական ծառայությունների կայքի իր անձնական հաշվում կարող է ստանալ հեռակա վկայական՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ: Այս համակարգը սկսել է աշխատել հունվարի մեկից», - ասել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր