00:00:00

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը վերջին 48 ժամվա ընթացքում բարձրացրել է իր ուժերի մի մասի մարտունակությունը

18:00, 02 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը վերջին երկու օրվա ընթացքում բարձրացրել է իր ռազմածովային ուժերի մի մասի մարտական պատրաստության մակարդակը: Այս մասին հաղորդում է «Տասս»-ը՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքի կայքում կատարված համապատասխան հրապարակումը: Ինչպես նշել է CNN- ը, վկայակոչելով ԱՄՆ ռազմական գերատեսչության աղբյուրին, ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, ըստ որի՝ Իրանը, իբր, «Իրաք է ուղարկում կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ»: Ինչպես նշում է Fox News- ը, դրա պատճառով Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում տեղակայել է ռազմավարական B-52 ռմբակոծիչներ: Ամերիկյան հեռուստաալիքը մեջբերել է տվյալներ, համաձայն որոնց՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը կարող է պլանավորել հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանը «ցանկանում է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության համար»: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքենզին նախազգուշացրել է, որ ամերիկյան կողմը «պատրաստ է պատասխանել տարածաշրջանում ցանկացած ագրեսիայի», ուղղված ԱՄՆ քաղաքացիների կամ շահերի դեմ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն էլ շաբաթվա սկզբին համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պատրվակ են փնտրում Թեհրանի հետ պատերազմ սկսելու համար: Ինչպես նա է նշել, այդ մասին են վկայում հետախուզությունից ստացվող տվյալները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր