00:00:00

Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել և հաղթել. Արթուր Ալեքսանյան

16:16, 01 հունվար 2021

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյանը տոների առթիվ: «2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով: Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի: Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր