00:00:00

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 28–ամյա վարորդը Toyota Land Cruiser –ով հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ

11:35, 01 հունվար 2021 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Արթիկի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ափոյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 015 ՏA 01 համարանիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպք վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր