00:00:00

«Կոչ եմ անում այս Նոր տարի առանձնակի ուշադիր լինել ու աջակցել զոհված, վիրավոր, գերի ընկած կամ անհետ կորած մեր զինծառայողների և մյուս հայրենակիցների ընտանիքներին»

17:37, 31 դեկտեմբեր 2020

Լուսավոր Հայաստան կուղակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ուղերձը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին մեր պատմության ամենադաժան էջերից էրհետևանքները դեռ երկար ժամանակ զգալու և փորձելու ենք հաղթահարել։

Նախ, կորոնավիրուսի համավարակը խլեց մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքերը ու դեռ շարունակում է տարածվել՝ թուլացնելով նաև տնտեսության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։

Այնուհետևտարիներ անց մեր ժողովուրդը կրկին ստիպված եղավ ուղիղ նայելու պատերազմի անողոք աչքերին՝ ընդունելով մարտահրավերը և զոհելով ամենաթանկը՝ իր հազարավոր զավակների կյանքն ու առողջությունը։

Սիրելի՛ ժողովուրդայս արյունալի փուլում մենք կրկին  միասնական էինք ընդդեմ արհավիրքիընդդեմ թշնամուընդդեմ մահի։

Այժմ էլ պետք է լինենք միասին՝ մեզ բաժին մնացած հողի վրա կառուցելու համար երկիրորտեղ ապահով ու երջանիկ կապրեն մեր զավակները։ Դա կլինի լավագույնըոր կարող ենք անել թե՛ նրանցթե՛ անձամբ մեզ համար՝ դուրս գալով փոխադարձ մեղադրանքների և ատելության այս փակ շրջանից։

Մխիթարանքի խոսքեր չկան ասելու որդեկորույս մայրերինամուսին ու ծնող կորցրած ընտանիքներինանհետ կորած մեր որդիների ընտանիքներինաննկարագրելի է գերի ընկած մեր զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սպասումը։ Նրանց բոլորի հետ սպասում ենք բոլորսուրախանում ենք բոլորսսգում բոլորս

Սիրելիներսկոչ եմ անում այս Նոր տարի առանձնակի ուշադիր լինել ու աջակցել զոհվածվիրավորգերի ընկած կամ անհետ կորած մեր զինծառայողների և մյուս հայրենակիցների ընտանիքներին։ Նրանք տվել ու կորցրել են ավելինքան մեզանից յուրաքանչյուրըև այդ ընտանիքների հոգսը հոգալըցավի հետ միայնակ չթողնելը նվազագույնն էոր կարող ենք անել իրենց կյանքըառողջությունն ու ազատությունը զոհած մեր եղբայրների համար։

Իհարկե այս դժվարին ժամանակներումերբ շատերիս հնարավորությունները սուղ ենդժվար է անել այն ամենըինչ մեր սրտի ցանկությունն է։

Սակայն իմ անձնական խնդրանքն է մեր բոլոր հայրենակիցներինոր հիմաինչպես երբեքլինենք միասնականլինենք ուժեղ ու նայենք հետ՝ դասեր քաղելու և չմոռանալու համարնայենք առաջ՝ մեր ընտրած ճանապարհով արժանի լինելու մեզ համար իրենց զոհաբերած մեր լույս զավակների սխրանքին։

«Լուսավոր Հայաստանը» ևս այս օրերին կատարելու է այնինչ այժմ առաջարկում եմ բոլորին։

Աստված պահապան Հայ Ժողովրդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր