00:00:00

Ալիևը հայտարարել է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա տրանսպորտային միջանցքի կառուցման մեկնարկի մասին

16:44, 31 դեկտեմբեր 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

«Մոտ օրերս կսկսվեն Հորադիզից դեպի Զանգիլան երկաթգծի կառուցման աշխատանքները` մինչև Հայաստանի հետ սահման: Կարծում եմ, որ այդ երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը 2 տարի»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով` մինչ այս երկաթուղու բացումը բեռները Հորադիզ կտեղափոխվեն երկաթուղային ճանապարհով, իսկ այնտեղից բեռնատարներով դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով:

«Համոզված եմ, որ մենք արդեն կարող ենք սկսել Ադրբեջանից Թուրքիա բեռներ առաքել Հայաստանով և Նախիջևանով և հակառակ ուղղությամբ», - ասել է Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր