00:00:00

Արմեն Թռչունյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

15:54, 31 դեկտեմբեր 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է Արմեն Թռչունյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,– ասվում է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր