00:00:00

Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

11:54, 31 դեկտեմբեր 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկազ Բաղմանյանին 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր