00:00:00

«Այսօր վերջին հրաժեշտ կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին». Արայիկ Հարությունյան

10:35, 31 դեկտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին: Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում նրա աճյունի և բոլոր հարազատների առաջ: Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել նրան, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում:
Սիրելի ՛ Մենուա
Քո և Հայրենական այս պատերազմին մասնակցած մեր հազարավոր տղաների նվիրումն ու կատարած սխրանքները միշտ կուղեկցեն ապրողներիս ու գալիք սերունդներին՝ որպես սրբազան պատգամ: Բոլորս մեծ դաս պետք է քաղենք Հայրենիքն անմնացորդ սիրելու ձեր օրինակից՝ ունեցածը վերարժևորելու, փայփայելու և մեր ժառանգներին փոխանցելու առումով:
Ննջիր խաղաղությամբ…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր