00:00:00

Ավտովթար Արմավիրի մարզում․ Զվարթնոց թաղամասի դիմաց բախվել են Mercedes Benz S 550-ը և Nissan-ը

10:22, 31 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Երեկ, դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 33-ամյա Հակոբ Կարապետյանի վարած Mercedes Benz S 550 մակնիշի CC 001 OO և Վաղարշապատ քաղաքի բնակիչ Ստեփան Ղազարյանի վարած NIssan մակնիշի M 568 OE 178 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և տապալել ճանապարհին տեղադրված լուսավորման համար նախատեսված 3 էլեկտրասյուներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր