00:00:00

ԱՄՆ-ում կորոավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 մլն-ը

23:59, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը դեկտեմբերի 30-ին հասել է 20,019,291-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները: Վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է վարակման 41,587 նոր դեպք: Չորեքշաբթի արձանագրվել է մահվան ելքով 910 դեպք՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 347,489-ի: CNN-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների ամենամեծ թիվը՝ ավելի քան 124,600: Նշվում է, որ երեքշաբթի գրանցված մահացության մեկօրյա ցուցանիշը ռեկորդային էր՝ մոտ 3700: «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշով ԱՄՆ-ն առաջատարն է ողջ աշխարհում: Երկրին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Մահացության ցուցանիշով հյուսիսամերիկյան երկիրը դարձյալ առաջատարն է: Ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 82 մլն, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ 1.7 մլն-ը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր