00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին

22:13, 30 դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են ակտիվ աշխատանքները նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննության առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ ևս գործադրելու է բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր