00:00:00

«ՍԲ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման

21:19, 30 դեկտեմբեր 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Համավարակի ընթացքում հազարավոր կյանքեր փրկած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման։ Վերջին երկու տարիներին և հատկապես վերջին մեկ տարում բժշկական կենտրոնը նորովի է դրսևորել իրեն՝ բարձրորակ բուժօգնությամբ, բարեհամբյուր վերաբերմունքով, իսկ այժմ նաև նոր տեսքով»,- գրել է Թորոսյանը: Նախարարը նշել է, որ նոր բաժանմունքով բժշկական կենտրոնի վերակենդանացման մահճակալների թիվը դառնում է 120՝ փաստացի ամենամեծը Հայաստանում, ինչպես և ինքնին բժշկական կենտրոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր