00:00:00

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի խախտման դեպք չեն արձանագրել

20:04, 30 դեկտեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը: «Ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքում իրավիճակը հանգիստ է: Կրակի դադարեցման ռեժիմի խախտման և սադրանքի դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակի մոնիտորինգն իրականցվում է շուրջօրյա»,- նշել է սպան: Գնդապետը հավելել է, որ այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 46 հազար 513 փախստական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր