00:00:00

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

18:10, 30 դեկտեմբեր 2020 Իրավական

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանականերում։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հաջողություններ մաղթել Արման Դիլանյանին իր պաշտոնավարման ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր