00:00:00

Սահմանադրական դատարանը 2020թ․-ին տնտեսել է 106 մլն դրամ

17:05, 30 դեկտեմբեր 2020 Իրավական

[caption id="attachment_322478" align="alignleft" width="300"] VLUU L110, M110 / Samsung L110, M110[/caption] 2020 թվականին Սահմանադրական դատարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր տնտեսումը կազմել է 106 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքից։ «106 միլիոն դրամից 63.2 միլիոն դրամը գոյացել է տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում։ Իսկ 43 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին էր ուղղվել ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Տարեկան ֆինանսական ամփոփման արդյուքնում գոյացած 63.2 միլիոն ՀՀ դրամից մոտ 52 միլիոն ՀՀ դրամը գոյացել է Սահմանադրական դատարանի աշխատավարձերի եւ պարգեւավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցների տնտեսումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր