00:00:00

Եվս մեկ իսրայելցի է մահացել Pfizer-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութը ստանալուց ժամեր անց

17:37, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութի մեկ չափաբաժին ստացած մեկ այլ իսրայելցի է մահացել. տղամարդը 88 տարեկան էր: Այս մասին տեղեկացնում է Times of Israel պարբերականը: «Տղամարդը մահացել է Երուսաղեմում՝ կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուց մի քանի ժամ անց»,-գրում է պարբերականը: Միևնույն ժամանակ, բժիշկները պնդում են, որ հիվանդն ուներ «քրոնիկ, կոմպլեքսային և բարդ» առողջական խնդիրներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, դեկտեմբերի 28-ին  Իսրայելում Pfizer ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի ներարկումից հետո 75-ամյա տղամարդը մահացել էր սրտի կաթվածից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր