00:00:00

Պեսկովը «բացարձակ անհեթեթություն» է որակել Պուտինի համար ստեղծված գաղտնի բունկերի և նույնատիպ աշխատասենյակների մասին ենթադրությունները

16:10, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն ենթադրությունները, թե պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն աշխատանքային բունկեր  և կրկնօրինակ աշխատասենյակներ ունի: «Սա անհեթեթություն է: Այս ամենը բացարձակ անհեթեթություն է: Դրանք, գիտեք, գրական փորձեր են»,-ասել է Կրեմլի խոսնակը RTVI հեռուստաալիքի «Տարվա արդյունքները Սերգեյ Շնուրովի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում: Նա առաջարկել է տարբեր անկյուններից լուսանկարել սենյակներից ցանկացածը, որպեսզի հետագայում փորձեն տարբերություններ գտնել: «Նախագահը շատ աշխատասենյակներ ունի: Նախագահն աշխատասենյակներ ունի ամենուր, աշխարհի տարբեր քաղաքներում», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով ՝ Պուտինը «անհրաժեշտության դեպքում աշխատում է այս աշխատասենյակներից ցանկացածում»: «Բայց բոլոր եզրակացություններն առ այն, որ ինչ-որ մեկը թաքցնում է նախագահի գտնվելու վայրը, միտումնավոր է արվում: Բոլոր այս դավադրության տեսություններն անհեթեթություն են»,-շեշտել է մամուլի քարտուղարը: Խոսելով այն մասին, թե ինչպես է պետության ղեկավարը օգտվում համացանցից, Պեսկովը նշել է, որ Պուտինը շատ վաղուց է տիրապետել այդ հմտություններին: «Չէի ասի, որ նա այդքան առաջադեմ օգտվող է, ոչ, չեմ կարծում, բայց, այնուամենայնիվ, նա համացանցում նայում  է այն ամենը, ինչ իրեն պետք է», -ասել է Կրեմլի խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր