00:00:00

Սերբիան 1 մլն եվրո օգնություն կուղարկի Խորվաթիա երկրաշարժից հետո

14:44, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նամակ Է հղել երկրի նախարարների կաբինետ՝ երկրաշարժից տուժած հարևան Խորվաթիային օգնություն ցույց տալու համար 1 միլիոն եվրո տրամադրելու խնդրանքով: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Kurir թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օգնությունը ցույց կտրվի ազատ միջոցներից և կստացվի մոտ ժամանակներս: Խորվաթիային ցանկացած անհրաժեշտ օգնություն ցույց տալու պատրաստակամության մասին Վուչիչը հայտարարել Է դեռ դեկտեմբերի 29-ին: Խորվաթիայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է արձանագրվել դեկտեմբերի 29-ին: Էպիկենտրոնը գտնվել Է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կիլոմգետր դեպի հարավ - արևելք: Օջախը եղել Է 5 կիլոմետր խորության վրա: Ինչպես հաղորդել Է Խորվաթիայի HINA պետական լրատվական գործակալությունը, այդ երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է յոթի: Խորվաթիայում ստորգետնյա ցնցումները չեն դադարում դեկտեմբերի 29-ի առավոտվանից: Վերջին 49 ժամում երկրում արձանագրվել Է 40 ստորգետնյա ցնցում: Ցնցումներն զգացվել են նաև Սլովենիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Սերբիայում և Ավստրիայի հարավ - արևելյան տարածաշրջաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր