00:00:00

Ամերիկացի փորձագետները ռուսական «Օրիոն» անօդաչուն անվանել են «Բայրաքթար»-ի ուղղակի համարժեքը

15:26, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

The War Zone ամսագրի ամերիկացի փորձագետները կարծում են, որ ռուսական «Օրիոն» հետախուզական և հարվածային անօդաչու սարքը թուրքական «Բայրաքթար»-ի և ամերիկյան MQ-1 Predator-ի ուղղակի համարժեքն է: Ամերիկացիների կարծիքով, «Օրիոն»-ները և «Բայրաքթար»-ը գործնականում մրցակիցներ չունեն: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կազմակերպել է իր զենքի վաճառքի և սպասարկման ավելի լավ համակարգ, քան թուրքերը, որի շնորհիվ ռուսական անօդաչու թռչող սարքերը կարող են ավելի շատ տարածվել աշխարհում: Թուրքական անօդաչու ինքնաթիռներն իրենց բավականին լավ են դրսևորել վերջերս Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական հակամարտության ընթացքում: Ամերիկյան հրատարակության փորձագետների կարծիքով ՝ ռազմական  հակամարտությունների ընթացքում նման մարտական անօդաչուներն ավելի ու ավելի մեծ տարածում կստանան: «Օրիոն» անօդաչու սարքը մշակվում է 2011 թվականից, այն պատկանում է միջին բարձրության անօդաչուների դասին և կարող է օդում մնալ մինչև 1 օր: «Օրիոն»-ի թռիչքի առավելագույն քաշը մոտ 1100 կգ է: Այն  կարող է կրել մինչև 250 կգ մարտական բեռ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր