00:00:00

ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել

12:21, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դեմ խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին: «Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հավաքել է բավարար տվյալներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ Ալեքսեյ Նավալնիի և այլ անձանց դեմ ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)»,-ասել է Պետրենկոն: Հետաքննության տվյալների համաձայն` ոչ առևտրային կազմակերպությունների` այդ թվում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի», «Տարվա 5-րդ եղանակ» ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի, «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության կազմակերպման և համակարգման հիմնադրամի», «Քաղաքացիների իրավական ապահովման հիմնադրամի» «ՇՏԱԲ» քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի կարիքների համար ֆիզիկական անձանցից որպես նվիրատվություն հավաքվել է ավելի քան 588 միլիոն ռուբլի գումար, որոնք նախատեսված էին բացառապես հիմնադրամների կարիքների համար: Այնուամենայնիվ, Նավալնին, որը վերոհիշյալ կազմակերպությունների փաստացի ղեկավարն է, այլ անձանց հետ միասին, այդ գումարից ավելի քան 356 միլիոն ռուբլի  ծախսել է անձնական նպատակների համար՝ անձնական ունեցվածքի ձեռքբերում, նյութական արժեքներ և ծախսերի վճարում, ներառյալ հանգիստ արտերկրում: Այսպիսով, ինչպես ընդգծում է Պետրենկոն, քաղաքացիներից հավաքված միջոցները գողացվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր