00:00:00

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հակահարված են տվել Իսրայելի հրթիռակոծությանը

11:53, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաքի արվարձանի հրթիռակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել, երեք զինծառայողներ վերքեր են ստացել, գրանցվել Է նյութական վնաս: Այդ մասին  հաղորդել Է Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրի: Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Է, որ սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները «ետ են մղում Իսրայելի ագրեսիան»: Աղբյուրի հաղորդագրության համաձայն, մի քանի հրթիռ խոցվել Է, հրթիռակոծությունն իրականացվում Էր իսրայելական Գալիլեայի շրջանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր