00:00:00

Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԼՀԿ անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ

10:59, 30 դեկտեմբեր 2020

Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այսօր Սյունիքում հանդիպումներ կունենանք և ևս մեկ անգամ տեղում կծանոթանանք իրավիճակին: Այցի արդյունքներով առաջարկությունների փաթեթ կներկայացնենք համապատասխան մարմիններ»,- գրել է Մարուքյանը: Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր