00:00:00

Վրաստանը ևս 6 ամսով կերկարաձգի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները

10:09, 30 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը «Հանրային առողջության մասին» օրենքի փոփոխությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն: Ըստ այդմ՝ կառավարությունն իրավունք կունենա սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու: Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել է 83 պատգամավոր: Նոր օրենքի համաձայն՝ ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից, երկրի գործադիր իշխանությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, ինչպես նաև արգելել զանգվածային սոցիալական միջոցառումների անցկացումը և այլն: Բացի այդ՝ երկրի իշխանություններն իրավունք կունենան մարդկանց ուղարկել կարանտինի կամ մեկուսացման: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, որն ուղարկվում է մեկուսացման կամ կարանտինի, իրավունք կունենա օգտվել փաստաբանի ծառայություններից, տեղեկացնել հարազատներին և գործատուին գտնվելու վայրի մասին, ինչպես նաև իմանալ կարանտինի ուղարկվելու պատճառների մասին: Նշենք, որ ներկայում Վրաստանում խիստ սահմանափակումներ են ներդրված: Երկիրը արգելքներ է մտցրել միջքաղաքային փոխադրումների և հասարակական տրանսպորտի համար, գործում է պարտադիր դիմակային ռեժիմ, մարզադահլիճները, սրճարանները և ռեստորանները չեն գործում, իսկ մշակութային միջոցառումներն ընդհանրապես արգելվում են: Նախատեսվում է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել հունվարի 3-ին, երբ Ամանորի արձակուրդների ընթացքում ժամանակավորապես բացված խանութները ևս կփակվեն: Հիշեցնենք՝ երկրում փոփոխություններն ընդունվել էին մայիսի 22-ին՝ արտակարգ դրության ավարտից հետո, մինչև հուլիսի 15-ը ժամկետով: Հուլիսին Վրաստանի օրենսդիր մարմինը փոփոխությունները երկարաձգել էր մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ներառյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր