00:00:00

Հիմա ավելի անկաշկանդ եմ լինելու Նիկոլի ու նիկոլականության աղանդի դեմ պայքարում. Նաիրա Զոհրաբյան

01:43, 30 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Բարի գալուստ դժոխք» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել. «Արցախը թուրքին հանձնածը, 5000 անմեղ զոհերի արյամբ ձեռքերը որդան կարմիրով ներկածը, տասնյակ հազարավոր արցախցիներին անտուն թողածը, հազարավոր մեր որդիների անթաղ մարմինները ձյան տակ թաղածը տեւական ժամանակ իր ֆիքս իդեան էր դարձրել ինձ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելը: Դեռ այն պահից, երբ ես ամբիոնից նկատողություն արեցի հայտնի տրանսգենդերին։ Եւ այսօր «իրենցքայլական» խունտան բերվել էր առաջին աստիճանի մարտական զորահավաքային վիճակի: Զանգել ու բռնի ուժով խորհրդարան էին բերել նաև հիվանդ պատգամավորների, որ բավարարեն քինախնդիր Նիկոլի անձնական վրեժը: Բոլորին ստիպել են իրենց քվեարկությունը նկարել եւ ուղարկել խմբակցության քարտուղարին։ 78 սահմանադրախախտ, 78 կամակատար, հեզաճկուն կատարեցին երկրի թիվ մեկ դավաճանի ճղճղան հրահանգը: Այսօր ինձ համար հպարտության օր է. իմ դեմ տեւական ժամանակ է խաչակրաց արշավանք էին սկսել հայրենիքի դավաճաններն ու Արցախը թուրքին հանձնածները, Ադրբեջանի նովրուզին պորտապար պարողը, թուրքի հետ հայոց պատմության դասագիրք պղծողն ու հայ առաքելական եկեղեցի հայհոյողը: Ադրբեջանի ֆոլկլորի ազգային հերոսը հաստատեց, որ իմ դեմ պայքարը իր համար շատ ավելի կարեւոր է, քան մեր ռազմագերիները, հանձնվող Սյունիքն ու ձյան տակ սառչող մեր զինվորների դիակները գտնելը։
Ինձ համար պատիվ է լինել ալիեւյան ֆոլկլորի հերոս Նիկոլի քաղաքական հակառակորդը: Հիմա, որպես պատգամավոր, շատ ավելի ազատ և անկաշկանդ եմ լինելու Նիկոլի ու նիկոլականության աղանդի դեմ պայքարում: Նիկոլը շատ շուտով կանգնելու է դատարանի առաջ և դա անխուսափելի է: Հակասահմանադրական նախագիծ բերած և քվեարկած երևույթները դատվելու են և դա ևս անխուսափելի է: Ու մենք հաստատ ունենալու ենք առանց Նիկոլ և առանց նիկոլիզմ Հայաստան: Իսկ քրեակատարողական հիմնարկներում մենք դեռ երկար ենք տեսնելու երիտհայերի հանցագործ խմբակին ու մեր երեխաները պատմության ապագա դասագրքերից իմանալու են հայրենադավների, դավաճանների ու սրբապիղծների այն իշխանության պատմությունը, որը ծախեց Արցախն ու մաս-մաս իր կիրթ եղբայր Ալիևին հանձնեց Հայաստանը։ Ուստի, ինչպես կասեր մեր հին բարեկամ Արծրուն Հովհաննիսյանը` բարի գալուստ դժոխք: Շնորհակալ եմ Նիկոլի պարտադրած նախագծին դեմ քվեարկած չորս պատգամավորներին և Արարատ Միրզոյանին»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր