00:00:00

«Լենովո» ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել անբարեխիղճ մրցակցության համար. ՏՄՊՊՀ

22:40, 29 դեկտեմբեր 2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է.

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար նախազգուշացում է կիրառել:

  Մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորում է որակվել Հայաստանի Հանրապետություն «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ներմուծման թույլտվություն տալու հարցում հստակ սահմանված պահանջվող փաստաթղթերի, տեղեկատվության տեսակների ցանկի, գնահատման չափորոշիչների բացակայությունը, ինչպես նաև կամայականության դրսևորումը:

 Վարույթի քննությամբ պարզվել է, որ «Լենովո» ընկերությունը, հնարավորություն ունենալով միակողմանիորեն ազդելու «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքները ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրելու ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև նպատակ ունենալով կրճատելու այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծող տնտեսվարող սուբյեկտների քանակը, արգելել է «Օազիս կոմպյուտեր» ՍՊ ընկերությանը տնօրինել, տիրապետել և օգտագործել հայտարարագրով ձևակերպված ապրանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր