00:00:00

Այս պահին «Հայրենիքի փրկության շարժումը» ունի մեկ պահանջ՝ Փաշինյանի հեռացումը․ երկխոսելու ոչինչ չկա. Արծվիկ Մինասյան

19:47, 29 դեկտեմբեր 2020

«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անունից արդեն իսկ հրապարակվել է հստակ հայտարարություն առ այն, որ երկխոսելու ոչինչ չկա մի անձի հետ, որն օր առաջ պետք է հեռանա, հետևաբար այս պահի դրությամբ մենք չունենք որևէ այլ պահանջ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այս մասին ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե այս ընթացքում ԱԺ-ում հանդիպում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը,  և հարցին՝ արդյո՞ք տեղյակ են հանդիպման մասին, և գիտե՞ն՝ ինչ օրակարգ է քննարկվելու։ «Երևի Ծառուկյանն ինքը կանդրադառնա այդ հարցին։ Ամեն կուսակցություն ունի իր օրակարգը, իր մոտեցումները»,-նշեց Մինասյանը։ Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» երթով ՀՔԾ-ի մոտ էր՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հոդվածով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր