00:00:00

Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճատով իրանցի վարորդը MAN-ով բախվել է 03-ին. կան վիրավորներ

19:13, 29 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 54-ամյա Գուշամ Ռեզա Լազրի Ադրինը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 143-րդ կմ հավածում ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է Մեղրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Դանիել Սարգսյանի վարած ГАЗ 21013 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով MAN-ի վարորդն ու ГАЗ 21013-ի ուղևոր, Մեղրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Վազգեն Փանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր