00:00:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

17:47, 29 դեկտեմբեր 2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ  և մաղթել բեղմնավոր ու  արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ դեսպանությունը  պատրաստակամ է գործադրելու իր առավելագույն ջանքերը՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցույթունը զարգացնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր