00:00:00

«ԲՀԿ-ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել, հանդիպումից հետո ես ձեզ կասեմ». Ծառուկյանը ժամանեց ԱԺ

17:20, 29 դեկտեմբեր 2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ ժամանեց ԱԺ։ Լրագրողների հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում լինելո՞ւ է,  Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ի որոշման ոչ մի բան չի փոխվել, հանդիպումից հետո ես ձեզ կասեմ»։ Գագիկ Ծառուկյանը այլ հարցերի չպատասխանեց և ԲՀԿ-ական մյուս անդամների հետ մտավ խմբակցության սենյակ, որտեղ տեղի կունենա խմբակցության նիստը։ Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հավելենք նաև, որ Փաշինյանն արդեն ԱԺ-ում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր