00:00:00

Արցախցի 6 ընտանիք ապահովվել է կացարանով. Մանե Թանդիլյան

16:12, 29 դեկտեմբեր 2020

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թվով ևս 6 ընտանիքի, ում նկատմամբ մենք նախկինում պարտավորություն ենք ստանձնել բնակարանային ապահովում իրականացնելու, կարողացանք կացարանով ապահովել այս տարի, չնայած ծանրագույն վիճակին, որում հայտնվել է Արցախը՝ էլ ավելի սրված կացարանային խնդիրներով։ Նախարարությունը ջանք չի խնայում անհատական մոտեցում ցուցաբերելու և քաղաքացիներին առաջարկներ անելու՝ ըստ իրենց հատուկ կարիքների։ Հարգելի արցախցիներ, գիտենք, որ առկա է կացարանային լուրջ խնդիր։ Հավատացնում եմ, որ համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ, փորձելու ենք առավելագույնն անել հնարավորինս սեղմ ժամկետներում գտնել կացարանային խնդիրների արդյունավետ լուծում՝ ըստ առաջնահերթությունների և կարիքի։ Մինչ այդ շարունակում ենք ժամանակավոր լուծումներ առաջարկել՝ վարձակալական վճարների փոխհատուցման միջոցով։ Սակայն խնդիրը մեր ամենօրյա ուշադրության և աշխատանքի տիրույթում է։ Հայցում եմ ձեր համագործակցությունն ու համբերատարությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր