00:00:00

Նախկին բարձրաստիճան ոստիկանը ընդդեմ ոստիկանապետի. ինչ է կատարվել

15:27, 29 դեկտեմբեր 2020 Իրավական

Ճանապարհային ոստիկանության հաշվառման–քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սեփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ դատարանից պահանջում է 21.10.2020թ. թիվ 3041-Ա հրամանն անվավեր ճանաչի և, որպես հետևանք, իրեն նախկին աշխատանքում /պաշտոնում/ վերականգնի , ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք աշխատավարձը տրամադրի:Ինչով կավարտվի Ոստիկանապետի եւ նախկին բաժնի պետի դատական քաշքշուկը ցույց կտա դատարանը: Նշենք, որ 2019 թվականին մամուլը անդրադարձել էր Սեփյանի հայտարարագրին:Մասնավորապես «Ճանապարհային ոստիկանության հաշվառման–քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Սպարտակ Սեփյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին էր ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել էր տվյալներ՝ տարեկան կտրվածքով ունեցած եկամտի ու դրամական միջոցների վերաբերյալ: 2018թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ եւ 5500 ԱՄՆ դոլար: 2018թ. վերջում 4 500 000 ՀՀ դրամ միջոցը դարձել է 6 300 000 ՀՀ դրամ: 5500 ԱՄՆ դոլարը հարկային տարվա վերջում նույնն է մնացել:
Նախորդ տարվա ընթացքում հայտարարատու անձի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 5 511 447 ՀՀ դրամ: Նշենք, որ Սպարտակ Սեփյանը պաշտոնը ստանձնել է 2018թ. հուլիսին: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա այդ ժամանակ ունեցել է նաեւ բնակարան եւ ավտոտնակ: Իսկ արդեն տարեկան հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Սպարտակ Սեփյանը շարժական գույք եւս չի հայտարարագրել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր