00:00:00

ԲԴԽ-ն 607 մլն դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ

14:27, 29 դեկտեմբեր 2020 Իրավական

Բարձրագույն դատական խորհրդում 2020 թվականին հատկացված բյուջեի ավելի քան 607 մլն դրամը հետ է վերադարձրել կառավարության պահուստային ֆոնդ: Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «Մեր բյուջեն նույնությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն, որևէ աճ չի եղել: ԲԴԽ-ն 607 333 000 դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: Արցախի համար դրամահավաքին մեր կողմից Արցախի ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 340 հազար դրամ»,- նշեց Վարդազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր