00:00:00

Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան զոհեր

12:29, 29 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապար¬հին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։ Փրկարարները հայտնաբերել են Կարապետ Յ․-ի և Ահարոն Խ․-ի դիերը։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր