00:00:00

2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ. Ռուբեն Վարդազարյան

11:55, 29 դեկտեմբեր 2020 Իրավական

2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը ունեցել 84 նմիստ, որից 37 նիստերի ժամանակ ԲԴԽ-ն հադես է եկել որպես դատարան եւ ընդունվել է 242 որոշում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նրա խոսքով, 2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ, դրանցից 12 դատավորներ նշանակվել են թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանի այլ դատարան եւ մեկ դատավոր նշանակվել է դատարանի նախագահ: «2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի  եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն  ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, եւ 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը: 10 դատավորի նկատմամբ կիրառվել  է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է  նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է: 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,-ասաց Վարդազարյանը: Նա անդրադարձավ ԲԴԽ-ի բյուջեին՝ նշելով, որ այն նույնությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն, որեւէ աճ չի եղել. «ԲԴԽ-ն 607 333 000 դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: Արցախի համար դրամահավաքին մեր կողմից Արցախի ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 340 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր