00:00:00

Գերմանիայում 23 գնացքի բնականոն աշխատանքը խափանվել է զուգընկերոջ մահը սգացող կարապի պատճառով

11:44, 29 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայում 20-ից ավելի գանցք կանգ է առել երկաթուղու վրա զուգընկերոջ մահը սգացող կարապի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի ոստիկանությանը: Presse Portal կայքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝  «հատուկ փրկարարական գործողություն» պահանջող միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին Կասելը (Հեսսենի շրջան) և Գյոտինգենը (Ստորին Սաքսոնիա շրջան) միացնող երկաթուղում: Երկու կարապ թռչել են գերարագ երկաթուղու տարածքում, երբ թռչուններից մեկը սատկել է՝ ենթադրաբար դառնալով կապի լարերի զոհ: Ողջ մնացած զուգընկերը չի ցանկացել լքել դեպքի վայրը, իսկ նրան ճանապարհից հեռացնելու բազմակի փորձերը  հաջողություն չեն բերել: Օգնության են հասել հրշեջները, որոնք հատուկ տեխնիկայի օգնությամբ բարձրացրել  են թռչնին: «Փրկարարական աշխատանքի շնորհիվ 23 գնացքի մեկնում հետաձգվել է մոտ 50 րոպեով»,-ասված է հաղորդագրության մեջ: Փրկված կարապը հետագայում բաց է թողնվել Ֆուլդա գետում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր