00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են փայտյա տնակում բռնկված հրդեհը

23:26, 26 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի տնակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող փայտյա տնակներից մեկում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։55-ին, մարել՝ 17։29-ին։ Այրվել են էլեկտրատեխնիկա, 2 դուռ (մասամբ), կախովի առաստաղ (8 քմ), սանհանգույցի փայտյա միջնապատը (3 քմ) և վնասվել՝ տանիքային ծածկի կախովի առաստաղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր